Փափուկ բարձերի վրա


Փափուկ բարձերի վրա

Издание:
Год публикации: 2021
Ключевые слова: армянский язык жизненные ценности иллюзии жизни проблемы современности Самиздат
Автор:
Egretta Garzetta

Переводчик:

Жанр:
Современная проза



Читать фрагмент Иллюстрации

Аннотация:

Egretta Garzetta
Փափուկ բարձերի վրա
Նազանը մեծացել էր փափուկ բարձերի վրա, ու ամբողջ կյանքում նույնիսկ անձրևի կաթիլ նրա վրա ընկած չկար։ Այսպես էր մտածում շրջապատը, երբ նախանձով խոսում էր Նազանի մոր ու հոր, մեծ եղբայրների, հորեղբոր, նրա կնոջ և նրանց որդիների մասին։ Այն հեքիաթային պաշտպանվածության մասին, որով շրջապատված էր այդ աղջիկը առասպելներ էին պտտվում քաղաքում։ Մեքենաներ, տներ, թանկարժեք հագուստ ու զանազան զվարճանքներ… սիրելի մայր և հայր, երկու մեծ եղբայր, չորս հորեղբոր տղա, հորեղբայր, հորեղբոր կին և մի Նազան բոլորի համար։ Յուրաքանչյուրի համար երազանք է նման պայմաններում ծնվել ու մեծանալ։
Ուշ գիշեր էր։ Մի ստվեր անցավ բակով ու կամաց օձի նման բարձրացավ ավտոտնակի կտուրով ու ցատկեց տան պատշգամբի ճաղից բռնվեց քաշվեց մտավ մեջ։ Այդ ստվերը աշխատեց հնարավորինս անաղմուկ բացել դուռը և մտավ Նազանի ննջասենյակ։ Նազանը մուշ-մուշ քնել էր։ Մտնողը եղբայրն էր՝ Իշխանը՝ եղբայրներից երկրորդը։ Վերադառնալ տուն գիշերվա չորսին սովորական էր։ Ու զգուշանալով հորից անցնում էր քրոջ սենյակով։ Նազանի մոտից անշշուկ...