Լիլի


Լիլի

Издание:
Год публикации: 2021
Ключевые слова: армянский язык дружба верность Поцелуй смерти Самиздат смысл жизни
Автор:
Egretta Garzetta

Переводчик:

Жанр:
Современная проза



Читать фрагмент Иллюстрации

Аннотация:

Egretta Garzetta
Լիլի
Գեղեցիկ էր ու ինքն էլ գիտեր դրա մասին։ Սակայն այդ գեղեցկությունը պարզ չէր ավելի շատ բարիք էր բերում, թե չարիք։ Երբ փոքր էր, մի օր եղբայրը տուն եկավ կապտուկներով ու ֆշշաց.
_Հոգնել եմ արդեն քո սիրունությունից։
_Ի՞նչ է պատահել,_զարմացած հարցրեց ինքը։
_Հաստ Արմոն ասաց որ դու շատ սիրուն ես ու ուզում է շփվել քո հետ։
Ինքը ակամա կարմրեց։
_Աչքերդ չխոշորացնես,_բռունցք ցույց տվեց,_այդ սիրուն դեմքիդ մուր եմ քսելու…
_Ես ոչ մի…
_Դե լա՜վ…գիտեմ որ մեղավոր չես…
Վարուժանը մեղմացավ, նայեց քրոջ կշտամբանքով լի աչքերին, տխրեց ու գնաց խոհանոց։
Ու քանի-քանի անգամ դեռ եղբայրը, որ առանց այն էլ կռվարար բնավորություն ուներ վեճի էր բռնվում գյուղի տղաների հետ։
Ժամանակը գնում էր, իսկ Լիլիթը ավելի ու ավելի վայելուչ տեսք էր ստանում, դիմագծերը նուրբ, բաց շագանակագույն մազերը ալիքավոր ու երկար, բոյով բարակ իրանով ու կանաչը կապույտի հետ խառնված աչքերով։ Բայց այդ գեղեցկությունը ստիպում էր նրան փակվել ու պարիսպ ստեղծել իր ու շրջապատի միջև։ Խուսափում էր ամեն տեսակ ուշադրությունից, դառնում...